▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես պատասխանատվությունից չեմ խուսափում. Փաշինյանն՝ իր հնարավոր վարչապետության մասին

 

«Եթե ժողովուրդն ինձ վրա դնի որևէ պատասխանատվություն, ես որևէ պատասխանատվությունից չեմ խուսափում», - այսօր երթի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դուք հայտարարել եք հեղափոխական կոմիտե ստեղծելու մասին, եթե իշխանափոխություն լինի, այդ կառո՞ւյցն է գալու իշխանության։

- Դա ժողովուրդը կորոշի Հանրապետության հրապարակում։

Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք վարչապետի պաշտոնում։

- Ես չեմ կարող նման հայտարարություններ անել, որովհետև մեր խնդիրը թավշյա հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելն է։ Եթե ժողովուրդն ինձ վրա դնի որևէ պատասխանատվություն, ես որևէ պատասխանատվությունից չեմ խուսափում։

-Պարոն Փաշինյան, օրերի հա՞րց է հանգուցալուծումը։

- Բավականին լուրջ վերլուծաբաններ, որոնք երեկ հանդիպում էին խնդրել, նրանց վերլուծություններով՝ օրերի հարց է, ես զերծ կմնամ ժամկետներ նշելուց, բայց ես կարծում եմ, որ այդ ալիքը տարածվում է, և հաղթանակը շատ մոտ է։

 

Կարդացեք նաև` Բերման է ենթարկվել ոստիկան Աշոտին ուղերձով դիմած ցուցարարը

Ինչպե՞ս են «Երազ»-ով բերման ենթարկվողները դուրս գալիս մեքենայի հետևի դռնից

Անչափահաս ցուցարարին ծեծելուց հետո բռնի ուժով փորձում են նստացնել պետհամարանիշներով մեքենան

Ավտոբուսի վարորդը հրաժարվեց տեղափոխել բերման ենթարկվածներին

Ոստիկանները Մանկավարժական համալսարանի մոտից բռնի ուժով բերման ենթարկեցին մի շարք ցուցարարների

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին