▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ «Հաարեց» թերթի, ՀՀ դեսպանը պաշտոնական բողոք է ներկայացրել Իսրայելի ԱԳՆ

Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե) այս շաբաթ իսկապես այցելել է Երուսաղեմ եւ հանդիպումներ ունեցել այդ երկրի ԱԳՆ-ում։

Այս տեղեկությունը Մեդիամաքս-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։


«Հայաստանի դեսպանն ամիսը առնվազն մեկ անգամ այցելում է Իսրայել եւ մի շարք հանդիպումներ ունենում այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում։ Այնպես որ որեւէ արտառոց բան այդ այցում չկա»,- ասել է Բալայանը։

 

Մինչդեռ իսրայելական հեղինակավոր «Հաարեց» թերթն այսօր գրել է, որ Արմեն Մելքոնյանը հանդիպել է Իսրայելի ԱԳՆ-ի Եվրասիական վարչության պետ Դան Օրիանի հետ եւ պաշտոնական բողոք ներկայացրել Ադրբեջանին իսրայելական արտադրության զենք եւ, մասնավորապես, անօդաչու թռչող սարքեր մատակարարելու կապակցությամբ։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին