Ադրբեջանցի բլոգեր Մոհամեդ Միրզալին, ով հարձակման է ենթարկվել Ֆրանսիայում, Twitter-ոմ գրել է․ «Եթե Իլհամ Ալիևը փորձում է Ֆրանսիայում գլխատել իր սեփական քաղաքացուն, ապա ինչպե՞ս կարող է երաշխավորել հայերի անվտանգությունը Ղարաբաղում»։

Նա իր էջում տարբեր գրառումներ է կատարում՝ մեղադրելով Ադրբեջանի նախագահին իրեն շանտաժի ենթարկելու և վախեցնելու մեջ։ Նա գրում է, որ լռեցնելու համար իրեն դանակահարել են և փորձել գլխատել։


