Ուսանողությանը նվիրված համերգը անցավ աննախադեպ լավ։ Շնորհակալություն մեր ընկերներին, ուսանողներին, երիտասարդներին, ովքեր լիաթոք ուրախացան՝ օրն իրապես տոն դարձնելով։
Երբևէ մարզահամերգային համալիրն այդքան թվով մարդ չէր ընդունել։
Ինչ-որ մարդիկ անհասկանալի հանգամանքներ են կապում համերգի հետ։ Տարածված լուրերը ոչ մի առնչություն չունեն ոչ համերգի ընթացքի, ոչ էլ կազմակերպիչների հետ։
Այդ ստահոդ լուրերի հեղինակները հավանաբար այն մարդիկ են, ովքեր իրոք պաժառ են ընկել մեր հաջողությունից ու միջոցառման ազդեցիկ և ներկայացուցչական լինելուց։ Ընդ որում, միայն ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միջոցառմանը երիտասարդների թիվը մոտավորապես այնքան էր, որքան իրենց, այսպես կոչված, աշխարհացունց հանրահավաքներում։
Իսկ եթե համերգին հուր կար, ապա միայն մեր սրտերում ու հոգիներում։
Հիշեցնենք, որ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրդեհ էր բռնկվել, որն առաջացել էր շենքում գործող սաունայի պատճառով: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը խոսքով` համալիրի դիմահարդարման սենյակին կից գործում է սաունա: Հրդեհն առաջացել է այնտեղ, որից հետո ծուխը լցվել է համալիրի փոքր դահլիճ: Փրկարարներին հաջողվել է մարել կրակը:Այն հարցին, թե ի՞նչ վնասներ է կրել շենքը, Արման Ցոլակյանն ասել է, որ սաունան ամբողջությամբ այրվել է, իսկ շենքն առանձնապես չի տուժել: