▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե իշխանազրկման վախը չլիներ, Ալիևը հիմա վաղուց պատերազմ սանձազերծել էր

Սարսափելի ծանր ու բարդ օր էր երեկ: Մի տեսակ անպատկերացնելի: Հիմա դժվար է ասել, թե ամեն ինչ ինչ կերպով կհանգուցալուծվի: Երեկ երեկոյան արդեն ռուսական որոշ աղբյուրներ հրապարակել էին ՌԴ ՊՆ Ս Շոյգուի հայտարարությունն արված Բաքվում առ այն, որ ռուսական զինվորականները կպատրաստեն ու կմարզեն ազերի զինվորականներին:

Չի կարելի ասել դեռ թե այդ հայտարարությունը կոնկրետ կապ ունի մեր քաղաքում երեկվա դեպքերի հետ, թե մեսսիջն այլ հասցեատեր կամ հասցեատերեր ուներ, սակայն այն որ որոշակի ակնարկ կար, դա ինքնին հասկանալի է: Սակայն եկեք անկեղծ մի հարցի շուրջ մտածենք:

Ադրբեջանն իր նավթի պատճառով աշխարհաքաղաքական իմաստով ձեռք ու ոտքից կապված է, որովհետև ասենք եթե շարունակի ռազմակալել ինքն իրեն ու իր երկիրը միևնույնն է մի օր այդ ռազմակալումը կբերի բախման, իսկ այդ դեպքում արդեն լրիվ այլ տեղում Ալիևի ականջները կձգեն աշխարհի իրական տերերի մի բավականին հզոր գիլդա ի դեմս ԲԻ Փի նավթային կոնցեռնի ու վերջինիս հետ կապված տնտեսական ու ֆինանսական շրջանակների կողմից. իսկ նավթը Ադրբեջանի ՀՆԱ-ի հիսուն տոկոսից ավելին է ու ականջ ձգելը կարող է արժենալ ընդհուպ մինչև իշխանազրկում Հեյդարիչի համար. եթե այդ վախը չլիներ Ալիևը հիմա վաղուց պատերազմ սանձազերծել էր:

Այս ֆոնին ավելի հավանական է, որ Շոյգուի հայտարարությունն հատկապես հաշվի առնելով Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակը, ավելի շատ Ալիևին իշխանության պահպանման երաշխիքներ է տրամադրված Մոսկվայից, քան ուղերձ ուղղված Երևանին:

Ի դեպ, երեկ մինչ ցույցեր էին տեղի ունենում Գյումրիում ու Երևանում, նույն ժամանակ ցույցեր էին նաև Մոսկվայի Մանեժնի հրապարակում, կազմակերպված Նավալնու կողմնակիցների կողմից, որոնք ցրվեցին ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառմամբ:

Գևորգ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին