Թողնում եմ մի կողմ անձնական կարծիքս: Իսրայելը կապրալ Գիլան Շալիդին ազատելու համար 2006 թվականին ներխուժեց Լիբանան և պատերազմ սկսեց Հեզբոլլահի հետ : Իսրայելի թիկունքին կար հրեա ազգը` իսրայելահպատակ և սփյուռքաբնակ:
Եթե Հայաստանի թիկունքին էլ լիներ աշխարհասփյուռ հայությունը իր բոլոր շերտերով, ապա ես ինքս էլ կողմնակից կլինեյի խոցված ուղղաթիռի վրեժն 5 րոպե անց լուծելուն` Ադրբեջան ներխուժելով: Բայց ներկա պայմաններում ունենք, ինչ ունենք և ստիպված ենք սպասել հարմար առիթի:
Ի դեպ` հրեաները չէին կոչեր անում տանը նստած, որ իրենց բանակը ներխուժի Լիբանան, այլ`մոբիլիզացվում էին մեկ մարդու նման, ոչ թե`ուրիշի երեխային համակարգչի առաջ նստած հարձակման անցնելու կոչ անում: Խորհել ու ազգովի փոխվել է պետք, թե չէ պատժելու ժամանակի շուրջ իրար հետ թշնամի ենք դառնում ու ուզում ենք ամենա միասնական ազգի հետ ոտք
մեկնել: Թասիբի հարց է: