▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպայում կրոնական լարվածության հողի վրա նորից ոտքի է կանգնելու ֆաշիզմը

 

Եվրոայում ծավալվող զաարգացումներն այլ կերպ, քան լեշակերների խրախճանքք չես անվանի։ Ընդ որում, Շառլիի վրա իրականացված հարձակումը արդեն վեր է ածվել տեղեկատվական դաշտի հիմնական կռվախնձորը ու անգամ սկսել է դառնալ Ռուս-Արևմտյան տեղեկատվական պատերազմի նոր գործոն։ 
Իմ կարծիքով, պրոցեսսները շատ ավելի խորն են ու ավելի բարդ, քան ասում են «ռուսները», դե իս եվրոպացիների մասին խոսք չկա։ Չէ՛, ես չեմ պնդի, որ իրկանում Կուաշի եղբայրների ու մյուս երկու ահաբեկչությունների հետևում կանգնած են ամերիկացիները, կամ էլ ֆրանսիացիները։ Ես ավելի հակված եմ նրան, որ սա անխուսափելի ու ոչ հատուկ մշակված հետևանք էր ան անփույթ ներքին ու արտաքին քաղաքական կուրսի, որը վարում էր Եվրոպան ու հատկապես ֆրանսիան՝ վերջին 2-3 տասնամյակներում։
Այս ժամանակամիջոցում, ոչ եվրոպացի ու ոչ քքրիստոնյա տարրի տեսակարար կշիռըը Եվրոպայում այն աստիճան աճեց, որ սկսեցին ամենայն լրջությամբ քննարկել մոտ ապագայում Իսլամական Եվրոպա ունենալու կոնցեպտը։
Միևնույն ժամանակ, իշխանությունների հռչակած Մուլտիկուլտուրալիզմի քաղղաքականությունը բերեց նրան, որ գալով Եվրոպա, իսլամադավան աֆրիկացիներն ու ասիացիները ոչ միայն չասսիմիլացվեցին, այլ անգամ չփորձեցին էլ իրենց մեծամասնությունով ընկալել եվրոպական մշակույթն ու ադաթները ու ապրել դրանցով, այլ ուղղակի իրենց հետ Եվրոպա բերեցին Աֆրիկան ու Ասիան՝ ի դեմս իրենց լեզվի, կրոնի, մշակույթի ու նաև բարեկամների...
Հարկ է նշել նաև, որ Եվրոպական մահմեդականների մեծ մասը սուննի մահմեդականներ են, իսկ մենք արդեն լավ գիտենք, որ սուննիականությունը, հատկապես դրա ծայրահեղ հոսանքները (որոնք ի դեպ դավանվում են այնպիսի իսլկամական հսկաներում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան ու Կաթարը) բովանդակային առումով ոչնչով չեն զիջում ֆիշիզմին, եթե չասեմ գերազանցում են դրան՝ դաժանությամբ ու ֆանատիկոսության սանդղակով...
Բնականաբար, սա չէր կարող այսպես երկար շարունակվեր ու ի վերջո պետք է հանգեցներ նման իրադարձությունների շղթաների, հատկապես, եթե հավվի առնենք, որ նույն Եվրոպան առանձնապես չէր խոչընդոտում, եթե չասեմ անուղղակի նպաստում էր նրան, որ իսլամական բնակչության առանձին ներկայացուցիչներ ու խմբեր մասնակցեին չեչենական ու հարչվսլավական պատերազմներում, սիրիական ու լիբիական քաղաքացիական պատերազմներում ու այլ թեժ կետերում մղվող դիմակայություններին։
Արդյունքում, միամիտ եվրոպացիք արթնացան մի իրականությունում, որտեղ իրանք գնալով ավելի ու ավելի ըմբռնումով են սկսում մոտենալ նախկինում ֆաշիստական ու նացիստական համարվող ինչ-ինչ գաղափարների ու եթե բացասական այս լարվածությունը շարունակի կուտակվել, ապա բնիկ եվրոպացի բնակչությունում թռիչքային աճ կունենա ծայրահեղ աջերի ու նացիոնալիստների ազդեցությունը, րոնք Եվրոպայում ունեն մեկ ընդդհանոււր մեխանիզմ՝ իշխանության անցնելով, վեր են ածվում հալալ-զուլալ ֆաշիզմի։ 
Ու մի գեղեցիկ օր էլ, եվրոպացիները սիրով կսպասեն նորություններին, որտեղ կպատմվի, թե ինչպես հայրենասեր ՆԱՑիոնալիստները փրկեցին սպիտակ եվրոպան մահմեդական ֆաշիզմից։

Եվրոայում ծավալվող զաարգացումներն այլ կերպ, քան լեշակերների խրախճանքք չես անվանի։ Ընդ որում, Շառլիի վրա իրականացված հարձակումը արդեն վեր է ածվել տեղեկատվական դաշտի հիմնական կռվախնձորը ու անգամ սկսել է դառնալ Ռուս-Արևմտյան տեղեկատվական պատերազմի նոր գործոն։

 Իմ կարծիքով, պրոցեսսները շատ ավելի խորն են ու ավելի բարդ, քան ասում են «ռուսները», դե իսկ եվրոպացիների մասին խոսք չկա։ Չէ՛, ես չեմ պնդի, որ իրականում Կուաշի եղբայրների ու մյուս երկու ահաբեկչությունների հետևում կանգնած են ամերիկացիները, կամ էլ ֆրանսիացիները։ Ես ավելի հակված եմ նրան, որ սա անխուսափելի ու ոչ հատուկ մշակված հետևանք էր ան անփույթ ներքին ու արտաքին քաղաքական կուրսի, որը վարում էր Եվրոպան ու հատկապես ֆրանսիան՝ վերջին 2-3 տասնամյակներում։

Այս ժամանակամիջոցում, ոչ եվրոպացի ու ոչ քրիստոնյա տարրի տեսակարար կշիռը Եվրոպայում այն աստիճան աճեց, որ սկսեցին ամենայն լրջությամբ քննարկել մոտ ապագայում Իսլամական Եվրոպա ունենալու կոնցեպտը։ Միևնույն ժամանակ, իշխանությունների հռչակած Մուլտիկուլտուրալիզմի քաղաքականությունը բերեց նրան, որ գալով Եվրոպա, իսլամադավան աֆրիկացիներն ու ասիացիները ոչ միայն չասսիմիլացվեցին, այլ անգամ չփորձեցին էլ իրենց մեծամասնությունով ընկալել եվրոպական մշակույթն ու ադաթները ու ապրել դրանցով, այլ ուղղակի իրենց հետ Եվրոպա բերեցին Աֆրիկան ու Ասիան՝ ի դեմս իրենց լեզվի, կրոնի, մշակույթի ու նաև բարեկամների...Հարկ է նշել նաև, որ Եվրոպական մահմեդականների մեծ մասը սուննի մահմեդականներ են, իսկ մենք արդեն լավ գիտենք, որ սուննիականությունը, հատկապես դրա ծայրահեղ հոսանքները (որոնք ի դեպ դավանվում են այնպիսի իսլկամական հսկաներում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան ու Կաթարը) բովանդակային առումով ոչնչով չեն զիջում ֆիշիզմին, եթե չասեմ գերազանցում են դրան՝ դաժանությամբ ու ֆանատիկոսության սանդղակով...

Բնականաբար, սա չէր կարող այսպես երկար շարունակվեր ու ի վերջո պետք է հանգեցներ նման իրադարձությունների շղթաների, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նույն Եվրոպան առանձնապես չէր խոչընդոտում, եթե չասեմ անուղղակի նպաստում էր նրան, որ իսլամական բնակչության առանձին ներկայացուցիչներ ու խմբեր մասնակցեին չեչենական ու հարավսլավական պատերազմներում, սիրիական ու լիբիական քաղաքացիական պատերազմներում ու այլ թեժ կետերում մղվող դիմակայություններին։ Արդյունքում, միամիտ եվրոպացիք արթնացան մի իրականությունում, որտեղ իրանք գնալով ավելի ու ավելի ըմբռնումով են սկսում մոտենալ նախկինում ֆաշիստական ու նացիստական համարվող ինչ-ինչ գաղափարների ու եթե բացասական այս լարվածությունը շարունակի կուտակվել, ապա բնիկ եվրոպացի բնակչությունում թռիչքային աճ կունենա ծայրահեղ աջերի ու նացիոնալիստների ազդեցությունը, րոնք Եվրոպայում ունեն մեկ ընդդհանոււր մեխանիզմ՝ իշխանության անցնելով, վեր են ածվում հալալ-զուլալ ֆաշիզմի։ Ու մի գեղեցիկ օր էլ, եվրոպացիները սիրով կսպասեն նորություններին, որտեղ կպատմվի, թե ինչպես հայրենասեր ՆԱՑիոնալիստները փրկեցին սպիտակ եվրոպան մահմեդական ֆաշիզմից։

Կոնստանտին Տեր-Նակալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին