▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիական ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է եմենյան «Ալ-Քաիդան»

 

Փարիզի Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա գրոհի պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդա» խմբավորման եմենյան թեւը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ահաբեկչական խմբի առաջնորդ Նասեր բեն Ալի Ալ-Անսին:
«Ինչ վերաբերում է Փարիզի օրհնված մարտին,  մենք՝ Արաբական թերակղզու «Ալ-Քաիդա ալ-Ջիհադ» կազմակերպությունը», մեր վրա ենք վերցնում այդ գործողության պատասխանատվությունը՝ վրեժ լուծելով Ալլահի դեսպանորդին (վիրավորելու) համար», - մեջբերում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Reuters  գործակալությանը:
Ֆրանսիայում ահաբեկչությունները շարքը սկսվել էր հունվարի 7-ին երգիծական շաբաթաթերթ ի խմբագրության վրա հարձակումից:  Հունվարի 8-ին մայրաքաղաքի ծայրամասում հարձակվել էին ոստիկանի վրա: Հաջորդ օրը չարագործները պատանդներ էին վերցրել Փարիզում եւ Դամարտեն ան Գոելում: Երեք օրում զոհվել էր 17 մարդ, որոնցից երեքը՝ ոստիկան: Հունվարի 9-ի հատուկ գործողության ընթացքում երեք ահաբեկիչներ ոչնչացվել էին:

«Ալ-Քաիդա» խմբավորման եմենյան թեւը ստանձնել է Փարիզի Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա գրոհի պատասխանատվությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ահաբեկչական խմբի առաջնորդ Նասեր բեն Ալի Ալ-Անսին:
«Ինչ վերաբերում է Փարիզի օրհնված մարտին,  մենք՝ Արաբական թերակղզու «Ալ-Քաիդա ալ-Ջիհադ» կազմակերպությունը», մեր վրա ենք վերցնում այդ գործողության պատասխանատվությունը՝ վրեժ լուծելով Ալլահի դեսպանորդին (վիրավորելու) համար»,-մեջբերում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ահաբեկչությունները շարքը սկսվել էր հունվարի 7-ին երգիծական շաբաթաթերթ ի խմբագրության վրա հարձակումից:  Հունվարի 8-ին մայրաքաղաքի ծայրամասում հարձակվել էին ոստիկանի վրա: Հաջորդ օրը չարագործները պատանդներ էին վերցրել Փարիզում եւ Դամարտեն ան Գոելում: Երեք օրում զոհվել էր 17 մարդ, որոնցից երեքը՝ ոստիկան: Հունվարի 9-ի հատուկ գործողության ընթացքում երեք ահաբեկիչներ ոչնչացվել էին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին