Ֆրանսահայ Ժորժ Կեփենեկյանն ընտրվել է Լիոնի քաղաքապետ:
Նշենք, որ այդ պաշտոնում Քեփենեկյանը փոխարինելու է Ժերար Կոլոմին: Վերջինս նախարար է նշանակվել եւ հենց ինքն է առաջարկել Քեփենեկյանի թեկնածությունը:
Կեպենեկյանը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 9-ին, մասնագիտությամբ բժիշկ է։ Նա նաև Ֆրանսիայի հայկական համայնքի ակտիվ անդամ է։
Նշենք, որ 2014թ.-ից Քեփենեկյանն աշխատում էր Լիոնի քաղաքապետի մշակութային և խոշոր միջոցառումների հարցերով առաջին տեղակալ: