▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը 20 միլիոն եվրո վարկ է վերցրել

armtimes.com-ը գրում է. Ազգային ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է  ներկայացրել 2017 թվականի դրությամբ իր ունեցվածքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը: ԲՀԿ նախագահի կարողությունը քանի որ շատ մեծ է այն ներկայացնում ենք գլխագրերով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքը

5 հատ առանձնատուն, 1 հատ ամառանոց եւ 7 հատ հողամաս:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա շարժական գույքըպաշտոնը ստանձնելուօրվա դրությամբ

Գագիկ Ծառուկյանը, ընդհանուր առմամբ, ունի 12 հատ ավտոմեքենա: Դրանք են՝ BMW X5, Toyota Land Cruiser Prado, Jeep Wrangler, Rolls-royce Phantom 6.7, Nissan Patrol 3.0, Rolls-royce Phantom, Range Rover Sport 4.4, Toyota Land Cruiser, Toyota Land Cruiser 200, Toyota Tundra, Mercedes-Benz AMG, Bentley Bentayga:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ

Գագիկ Ծառուկյանը 42 ընկերությունում բաժնետոմսեր եւ բաժնեմասեր ունի: Դրանց թվում կան նաեւ ռուսական, բելառուսական ռուբլով, բուլղարական լեւով, ԱՄՆ դոլարով եւ դրամով բաժնետոմսեր: ԲՀԿ նախագահը 48 տարբեր անձանց փոխառությամբ գումար է տվել: Ամենամեծ գումարը շուրջ 29 միլիարդ դրամն է:

8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք 

Հայտարարագրի այս հատվածն «ամենաէկզոտիկն» է: Այստեղ Գագիկ Ծառուկյանին պատկանող թանկարժեք իրերն են գրանցված: Նա ունի 8 միլիոն դրամը գերազանցող ննջարանի կահույքի ութ հավաքածու, ճաշասենյակի կահույքի երկու հավաքածու, կահույքի մեկ այլ հավաքածու, 1 վարագույր, ձեռքի 3 ժամացույց եւ 3 հատ մատանի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին