top-news.am-ը գրում է. Ընդամենը րոպեներ առաջ Արտակ Խաչատրյանին հիվանդանոցոում այցելել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության մի խումբ պատգամավորներ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է, որ ԲՀԿ նախագահը հետաքրքրվել է Արտակ Խաչատրյանի առողջական վիճակով, որից հետո որոշ ժամանակ առանձնազրույց է ունեցել այսօր անհայտ անձանց կողմից առեւանգված եւ դաժանաբար ծեծի ենթարկված երիտասարդի հետ:
Ավելի ուշ արդեն Արտակ Խաչատրյանի հարազատների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը, նշել, որ նման գործելաոճը անընդունելի եւ զազրելի է:
Գագիկ Ծառուկյանն Արտակ Խաչատրյանի հարզատներին վստահեցրել է, որ հետամուտ է լինելու տեղի ունեցած զարհուրելի այս դեպքի բացահայտմանը, եւ որ մեղավորներն անպատիժ չեն մնալու :
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ «Կասեցում» շարժման անդամ Արտակ Խաչատրյանին հայտնաբերել են ծեծված եւ ջարդված իր տան մոտ: