▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեջրատանը հայտնաբերվել է հանցագործ աշխարհում «Սիցիլ» մականվամբ հայտնի Արմեն Սարգսյանը

Սեպտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համատեղ իրականացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արարատի մարզում հայտնաբերել են հանցագործ աշխարհում հայտնի «Սիցիլ» մականվամբ Երեւան քաղաքի բնակիչ, Արմեն Սարգսյանին:

Shamshyan.com-ն է գրում ու նշում, որ կայքի  տեղեկություններով՝ նրան ԱԱԾ-ի եւ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հայտնաբերել են Զովաշեն գյուղի ճանապարհին գտնվող գարեջրատներից մեկում, որտեղ մինչեւ ԱԱծ-ի ու ոստիկանների ժամանումը ինչ–որ պարզաբանում է տեղի ունեցել, որը վերածվել է վիճաբանության, ու եթե իրավապահները մի քանի րոպե ուշ հասնեին, «Սիցիլը», ոչը 2019թ-ի դեկտեմբերի 19-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի երկաթուղայինների 2-րդ նրբանցքում հրազենով սպանել էր Արեգ Սիմոնյանին, կճողոպրեր:

Գարեջրատանը տեղի ունեցած «ռազբորկային մասնակից է եղել նաեւ «Սիցիլի» սանիկը, ում անունը ասում են՝ Կոստյա է, և ով տարիներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի ապարատում բաժնի պետ է աշխատել: Այս պահին Ա. Սարգսյանը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ հավանաբար նրան կտեղափոխեն Նուբարաշենի բանտ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին