▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիան վետո կկիրառի ԵՄ-Թուրքիա Մաքսային միության պայմանագրի ընդլայնման դեմ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վետոյի իրավունք կկիրառի Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև մաքսային միության վերաբերյալ պայմանագրի ընդլայնման դեմ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Մերկելը այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ ունեցած դռփակ հանդիպումից հետո: Մերկելը մասնավորապես նշել է. «Գերմանիայի կառավարությունը ներկայիս պայմաններում, առաջիկա ամիսների ընթացքում, Մաքսային միության վերաբերյալ բանակցությունների համար լիազորություն չի տա»: Թուրքական աղբյուրը այս հայտարարությունը որակել է որպես սկանդալային:

Նշենք, որ, որ ԵՄ-ի Թուրքիայի մաքսային միության պայմանագրի ընդլայնման կետերը նախատեսում են, որ Թուրքիան ոչ միայն ազատ կարտահանի իր գյուղատնտեսական ապրանքները եվրոպական շուկա, այլև հնարավորություն կստանա մասնակցելու ԵՄ երկրներում կազմակերպվող պետական աճուրդներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ այս պայմանագրի ընդլայնմանը դեմ էր արտահայտվել նաև Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Որպես դրա պատճառ նա առաջ էր քաշել Թուրքիայում տիրող լարված իրավիճակը:

ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին