▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում շունը խեղդել ու մասամբ հոշոտել է անասնագոմում աշխատող կնոջը

Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «Թափեր» կոչվող վայրում՝ անասնագոմի տարածքում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները Ակունք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ռուստամ Սահակյանին պատկանող անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց, գետին ընկած վիճակում հայտնաբերել են մասամբ հոշոտված կնոջ դի։

Պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Գայանե Եղոյանն էր։

Տեղում Ռ. Սահակյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ իր շունը խեղդել է Գ. Եղոյանին, ով աշխատում էր անասնագոմում։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, շանն էլ մեծ դժվարությամբ կարողացել են վնասազերծել և տեղավորել վանդակում։

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Պատահարներ ավելին