▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղեցկացրու նրան, նա իմ երկրի առաջին տիկինն է. Աննա Հակոբյանը պատմել է իր վարսահարդարի ու դիմահարդարի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Քանի որ վարսահարդարի թեման կրկին ակտուալ է, սիրով կիսում եմ ԱՄՆ վերջին այցի ժամանակ Նյու Յորքում վարսավիրանոց իմ այցի պատմությունը:

Այն գտնվում էդ Մանհեթընի վրա, պատկանում էր հայի՝ Վարդան անունով, որը 40 տարի Նյու Յորքում վարսավիրանոց ունի եւ ինքն էլ իմ այցի պահին սպասարկում էր հաճախորդի։

Նրա որդին՝ Միկան, հարդարեց մազերս, Բիանկա անունով մի աղջիկ մեյքափ արեց։ Պարոն Վարդանը նրանցից պահանջում էր ինձ շատ գեղեցկացնել. Make her beautiful, she is the First Lady of my country,- համոզում էր նա։

Ուղղակի ցնցող է, երբ աշխարհի մյուս ծայրում հանդիպում ես այսպիսի հայի, կարեւոր չէ՝ ինչ կլինի. միեւնույնն է՝ դու քեզ վստահ ես զգում!!!

Լուսանկարներում կարող եք գտնել պարոն Վարդանին, նրա որդուն եւ Բիանկային:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին