Գոնե տեսական, բացառվում է ատոմային զենքի կիրառումը: Ավելին՝ այդպիսի զենք ունեցողներն անասելի խնդիրներ ունեն նման զինատեսակի պահպանման համար, բայց ոնց որ լավ պատրաստված ահաբեկչական խումբը դառնում է մերօրյա «զոռբաներին» նետված ԻՐԱԿԱՆ մարտահրավեր, որոնց դեմ գրեթե անօգնական քայլեր են արվում՝ դեպքերի ետևից գնալով... ԽՍՀՄ-ն ուներ ժամանակաշրջանի առկա ամենավտանգավոր սպառազինված բանակը, բայց երկիրն առանց փամփուշտ կրակելու քանդվեց, երևի դրա՞ համար են հիմա ասում՝ Ղրիմն առանց փամփուշտ կրակելու վերադարձրինք... Ինչևէ, վիճագրությունն էլ սկսում է արձանագրել զոհեր ու նոր ահաբեկչական ակտեր ոչ թե Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, այլ հենց Փարիզի կենտրոնում...
Հ.Գ. Ցավը նա է, որ սրա հետևությունը լինելու է ոչ թե հետագայում, անկախ նպատակից, որևէ ծայրահեղական ուժի ստեղծման բացառումն ու դրանց բոլորի ոչնչացումը, նաև որևէ պետություն ահաբեկչական միավորումների «վարժանքի» տարածք դարձնելու բացառումը, այլ ճիշտ հակառակը: Մենք ականատես կլինենք նոր «լինցենզիա» ունեցող «ժողովրդավարական ուժերի մարտիկների», որոնց նորից կհիշեն հերթական ահաբեկչության ժամանակ: Ինչպես դա եղավ Ալ-Կաիդայի դեպքում, որը կայացավ հենց Արևմուտքի հովանավորությամբ, նույնն է Սիրիայում, Իրաքում գործող ծայրահեղականների դեպքում...
Գոնե տեսական, բացառվում է ատոմային զենքի կիրառումը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet