«Գողություն՝ Զորավոր եկեղեցուց»․ Տեր Գրիգորը տեսանյութ է ներկայացրել
Թարմացում․ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից մոմակալ գողանում։
Կենտրոնականի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը։
Նա փետրվարի 5-ի առավոտյան հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»։
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Գրիգորը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Գողություն՝ Զորավոր եկեղեցուց։ Խնդրում եմ, ովքեր ճանաչում են այս մարդուն, կապ հաստատեն ինձ հետ»։