▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցի երիտասարդը հայտարարել է, որ թմրամոլ է

 

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պատրաստելու կասկածանքով, Գյումրիի Ա. Խաչատրյան փողոցի 29 շենքից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մարտին Հ.-ին և 1994 թ. ծնված Մանուկ Վ.-ին: 
Զննությամբ բնակարանից հայտնաբերվել է 2 շիշ քիմիական լուծիչ` 0,5 և 0,3 լ ծավալներով, 3 պոլիէթիլենային տոպրակ` ընդհանուր 2 կգ կշռով բուսական զանգվածով, 1 պոլիէթիլենային փաթեթ` 9,2 գ բուսական զանգվածով և 0,95 գ կշռով չորացված մանրացված բուսական զանգված: 
Մարտին Հ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, իսկ բուսական զանգվածը կանեփի խոտաբույս է, որը քաղել է Անի թաղամասին հարակից դաշտերում՝ հետագայում չորացնելու և ծխելու միջոցով օգտագործելու համար: 
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պատրաստելու կասկածանքով, Գյումրիի Ա. Խաչատրյան փողոցի 29 շենքից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մարտին Հ.-ին և 1994 թ. ծնված Մանուկ Վ.-ին: Զննությամբ բնակարանից հայտնաբերվել է 2 շիշ քիմիական լուծիչ` 0,5 և 0,3 լ ծավալներով, 3 պոլիէթիլենային տոպրակ` ընդհանուր 2 կգ կշռով բուսական զանգվածով, 1 պոլիէթիլենային փաթեթ` 9,2 գ բուսական զանգվածով և 0,95 գ կշռով չորացված մանրացված բուսական զանգված:

Մարտին Հ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, իսկ բուսական զանգվածը կանեփի խոտաբույս է, որը քաղել է Անի թաղամասին հարակից դաշտերում՝ հետագայում չորացնելու և ծխելու միջոցով օգտագործելու համար:

 Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին