▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցիները ռուսների հանդեպ ատելություն չունեն

Հարգելի հայ ժողովուրդ, գյումրեցիներ, խոսքս ուղում եմ այն մարդկանց, ովքեր մտածում են , որ գյումրեցիներն ատամները սրած պահանջում են ռուս հասարակությանը դուրս բերել Հայաստանից կամ ռուսների հանդեմ ատելություն կա. ՈՉ չկա նման բան, եթե գյումրեցի չես, եթե Շիրակի մարզի գյուղերից չես, ապա դու չգիտես դա, և ուզում ես քո քաղաքական կապրիզը առաջ տանել , բայց չի ստացվի:

Ով չգիտե, որ մենք ռուսական քաղաքացու դեմ ոչ մի բան չունենք և առավել ևս ռուսական ռազմաբազայի: Եթե գյումրեցիները և Շիրակի մարզի բնակչությունը նման միտում ունենար, ապա դա իրենց համար մեկից մեկ էր, կբռնեին մի ռուսի , ավելի ճիշտ մի քանի, և հաշվեհարդար կտեսնեին, բայց դա կլիներ 2-րդ սխալը , որ կարող էր անուղղելի դառնալ:

Ես ձեզ ասեմ , որ ռուսները ազատ շրջում են քաղաքում, ապրում և գնումներ են կատարում քաղաքի տարբեր հատվածներում, օգտվում են հասարակական տրանսպորտից , և չկա վախի զգացում , որ գյումրեցին կարող է իրեն նեղեցնի: Եվ նրանք էլ լավ են հասկանում , որ ոճրագործը ռուս է, և առաջինը իրենք են մեղադրում և վերջին հայոյանքները տալիս, չմոռանամ ամենակարևորը ,որ ամեն մի ծանոթ և անծանոթ ռուս ազգի ներկայացուցիչ փորձում է իր ներողությունը խնդրի և ցավակցությունը հայտնի, այնպես որ թող թյուր կարծիք չլինի թե մենք գյումրեցիներս ագրեսիվ ենք տրամադրված:

Մենք ուղղակի պահանջում ենք մեր ղեկավարությունից, որպեսզի ադ վիժվածքին, որը չունի ազգություն, պահանջի ռուսներից և դատի ՀՀ-ում ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ դատարանում , այ սա է մեր ուզածը...

Հիմա անցնեմ խոսքիս 2-րդ փուլին. Հարգելի «Ազատություն Ռադիոկայան» , « Գալլա ՀՌԸ» և մնացած բոլոր լրատվամիջոցներ և անհատ Ֆոտոլրագրողներ, այս և այն բոլոր հանրահավաքներից հետո ոստիկանության կողմից իրականցվող օպերատիվ գործողություններում մարդկանց հայտնաբերման և ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու աղբյուրը հենց դուք եք , ուրիշներին չմեղադրեք, հենց ձեր խցիկներից նկարահանված և համացանցում լայն տարածում գտած ֆոտոնկարներից և տեսանյութերից, ոստիկանությունում են հայտնվում հանրահավաքներում մասնակցություն ունեցած անձինք. և չփորձեք ուրիշ տեղ ման գալ թե դա ինչպես է պատահում , այ այսպես Ձեր ակտիվ գործունեության պատճառով մարդիկ ընկնում են հետցնցման տակ , և հայտնվում ոստիկանական բաժանմունքներում: 

Հ.Գ սխալներից կարելի է դաս քաղել.

Աշիկ Հովհաննիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին