▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում անզորությունից ինքնասպանություն է գործել բազմազավակ անօթևան ընտանիքի հայրը

Գյումրու կիսախարխուլ շինություններից մեկում պատսպարված հինգ մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքի հայրը օրերս ինքնասպանություն է գործել: Նա վերջերս էր դատարկաձեռն վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, ուր ամիսներ առաջ էր մեկնել աշխատանք գտնելու հույսով: Կինը նրան կախված է գտել քաղաքամերձ մի գյուղում գտնվող գոմում, որտեղ վերջերս էր տեղավորվել աշխատելու որպես անասնապահ: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանութում, առանց մեկնաբանության:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին