Նոյեմբերի 13-ին, ժամը 13.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.50-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 18 տան բնակիչը հրկիզել է իրեն:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թիվ 18 տան բակում 1978թ. ծնված Ա. Հ.-ն հրկիզել է իրեն, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Գյումրու ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: