Բաց նամակ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին և ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին
Հարգելի պարոն վարչապետ և նախարար`
2015 թվականի հունվարի 2-ի գիշերը տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով Հայաստանն ունեցավ երկու զոհ, որոնցից մեկը հորաքրոջս տղան էր`Վարդան Մարտիկի Մկրտչյանը:
Նա Արարատի մարզի Հովտաշեն գյուղից էր, որտեղ էլ որ տեղի ունեցան սգո արարողությունները` զինվորական կարգով: Այդ ժամանակահատվածում Հովտաշենի գյուղապետ` Խաչիկ Խաչատրյանը գյուղի տարածքում լուսավորություն էր ապահովել, իսկ այժմ աշխատակիցներից մեկին ուղարկել է զոհվածի տուն և պահանջել` 20 000 ՀՀ դրամ` որպես այդ օրերին ծախսված էլեկտրաէներգիայի վարձավճար:
Այդ արարքով նա թարմացրել է խորը վշտի մեջ գտնվող ընտանիքի դեռ չսպիացած վերքերը, ուստի խնդրում եմ անդրադառնալ այս ցավալի թմային և գյուղապետին սովորեցնել, թե ինչպես պետք է վերաբերվել սահմանին զոհված զինվորի ընտանիքին և այս հարցին լուծում տալ:
Հարգանքներով` Արմեն Ավետիսյան