Նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար՝ էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 27-ի գիշերը, ժամը 00-ին:
ՀԱԷԿ-ից տեղեկացնում են, որ ամբողջությամբ ներդրվել են անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումները: Իրականացվել են նաև վերալիցքավորման և պլանային նորոգման աշխատանքները: