▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը շարունակում է խախտել ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:

Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 եւ 82 մմ ականանետերից ու ՀԱՆ 17 տիպի  նռնականատերից խախտել  կրակի դադարեցման մասին կողմերի միջեւ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որոնք աստիճանաբար վեր են ածվել միջադեպերի, ինչի արդյունքում եղել են նաեւ կորուստներ:

ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը եւ ձեռնարկում իրադրությանը համահունչ գործողություններ:

 ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին