▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդին էշ սարքելով՝ բթացնում եք մեր հասարակության զգոնությունը

Լավ հասկանում եմ, որ տեղեկատվական պատերազմ է մեր ու ադրբեջանցիների միջեւ, բայց ինչպես իրական պատերազմում՝ էս պատերազմում էլ չի կարելի խալաստոյ կրակել: Մեկ-մեկ էնպիսի տպավորություն եմ ստանում, որ էս երկրում ընդամենը մի երկու երեք հոգի գիտի ադրբեջանական կայքերի, զլմ-ի ու ֆորումների տեղերը: Ու էդ մի քանի հոգին կմնան կմնան ու մեկ էլ կսկսեն՝ ադրբեջանցիք հարյուրներով զոհեր ունեն, էնտեղ օրը մի գյուղ աշխարհի երեսից վերանում է, սգից չեն հասցնում դուրս գալ, սեւ դրոշներով են ողողված բնակավայրերը, նրանց զինվորները վագոններով լցվում են Կասպիցը ու էդ կարգի օդի մեջից վերցրած լուրեր:

Չկան հավաստի հղումներ, աղբյուրներ: Իսկ եթե կան հղումները, ապա ինչու չեք հրապարակում: Էն տպավորությունն է, որ էդ մարդիկ Ադրբեջանի թաղման բյուրոյում են աշխատում: Հակառակորդին էշ սարքելով բթացնում եք մեր հասարակության զգոնությունը: Անկախ էն բանից, թե ինչ կարգի երկիր է Ադրբեջանը, ինչ կարգի բանակ ունի, փաստը մնում է փաստ՝ իրենք լուրջ սպառնալիք են մեր համար ու էդ սպառնալիքը օդի մեջից վերցրած եզրակացություններով ռեմբոյական սցենարներով գրված լուրերով չենք չեզոքացնի:

Մկրտիչ Իսրայելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին