▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանքահարստացուցիչ ֆաբրիկա՝ այգիների կողքին. ահազանգ

 

Էկոլուր
S.O.S ահազանգ Վայոց ձորից. Ազատեկի հանքավայրի հանքահարստացուցիչ ֆաբրիկան մտադիր են կառուցել բազմաթիվ այգիների կողքին
«Վայք գոլդ» ընկերությունը ցանկանում է Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկան կառուցել Վայոց ձորի մարզի Արին գյուղի այգիներից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեցին Արինի բնակիչները: Նրանք օրերս նկատել են, որ իրենց այգիների մոտ տեղադրվել է ցուցանակ, որի վրա գրված է. «ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԱՅՍՏԵՂ 2015 Թ-ԻՆ ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ Է ԱԶԱՏԵԿԻ ՈՍԿԻ-ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԱՋԱՓՆՅԱ ՏԵՂԱՄԱՍԻ N 1 ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ՖԱԲՐԻԿԱՆ»:
 
«Մենք անհանգստացած ենք…Մեր այգին մեծ այգի է, ժողովուրդը աշխատում է: Վտանգի տակ են ոչ միայն մեր այգիները, որոնք գտնվում են 500 մետր հեռավորության վրա, այլ հենց անմիջապես ֆաբրիկայի դիմաց կան մի շարք այգիներ. 150 մետր հեռավորության վրա 20 հա այգիներ կան, հացահատիկի դաշտեր…Անմիջապես կողքը 15 հա պոպոկի այգի է, իտալացիներն են տնկել, էլի 2 այգիներ կան…Սրանք ջրովի տարածքներ են…Գյուղացիներն ուզում են ծառատունկ անեն, թեկուզ հացահատիկ ցանեն», – ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արին գյուղի բնակիչ Քաջիկ Կոստանյանը՝ նշելով, որ իրենք դեմ են ֆաբրիկայի կառուցմանը, քանի որ գիտակցում են՝ ինչ վտանգներ կարող են առաջանալ:
 
«Այդ ֆաբրիկան շատ մոտ է մեր գյուղին, մեր այգիներին…Արինում ընդհանուր 65 տնտեսություն կա, մոտ 5-6 հա տնամերձ այգիներ, տարեկան 50-60 հա տարածքում հացահատիկ են ցանում, 19-20 հա հողեր են մշակում, հիմա էլ ուզում են այդ իրենց հումքի նստվածքը բերեն, լցնեն մեր այգիների մոտ», – ասում էին գյուղացիները:
 
Նրանք նշեցին, որ Ազատեկի հանքավայրում արդեն ամսից ավելի է` աշխատանքներ են տարվում:
 
Նշենք, որ, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն Ազատեկի ոսկի- բազմամետաղային հանքավայրում իրականացնում է պաշարների վերագնահատման աշխատանքներ` առանց ՀՀ բնապահպանության նախարարությանը որեւէ փաստաթուղթ ներկայացնելու, ինչը պահանջվում է օրենքով:
 
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն` հանքահարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման նախագիծը նախ պետք անցնի բնապահպանական փորձաքննություն, պետք է անցկացվեն հասարակական լսումներ: Եւ եթե ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն կտա նախագծին, նոր միայն «Վայք Գոլդ»-ն իրավունք կունենա այդ ֆաբրիկան կառուցել:

Էկոլուր-ը գրում է. S.O.S ահազանգ Վայոց ձորից. Ազատեկի հանքավայրի հանքահարստացուցիչ ֆաբրիկան մտադիր են կառուցել բազմաթիվ այգիների կողքին:

«Վայք գոլդ» ընկերությունը ցանկանում է Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկան կառուցել Վայոց ձորի մարզի Արին գյուղի այգիներից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեցին Արինի բնակիչները: Նրանք օրերս նկատել են, որ իրենց այգիների մոտ տեղադրվել է ցուցանակ, որի վրա գրված է. «ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԱՅՍՏԵՂ 2015 Թ-ԻՆ ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ Է ԱԶԱՏԵԿԻ ՈՍԿԻ-ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԱՋԱՓՆՅԱ ՏԵՂԱՄԱՍԻ N 1 ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ՖԱԲՐԻԿԱՆ»:
 
«Մենք անհանգստացած ենք…Մեր այգին մեծ այգի է, ժողովուրդը աշխատում է: Վտանգի տակ են ոչ միայն մեր այգիները, որոնք գտնվում են 500 մետր հեռավորության վրա, այլ հենց անմիջապես ֆաբրիկայի դիմաց կան մի շարք այգիներ. 150 մետր հեռավորության վրա 20 հա այգիներ կան, հացահատիկի դաշտեր…Անմիջապես կողքը 15 հա պոպոկի այգի է, իտալացիներն են տնկել, էլի 2 այգիներ կան…Սրանք ջրովի տարածքներ են…Գյուղացիներն ուզում են ծառատունկ անեն, թեկուզ հացահատիկ ցանեն», – ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արին գյուղի բնակիչ Քաջիկ Կոստանյանը՝ նշելով, որ իրենք դեմ են ֆաբրիկայի կառուցմանը, քանի որ գիտակցում են՝ ինչ վտանգներ կարող են առաջանալ:
 
«Այդ ֆաբրիկան շատ մոտ է մեր գյուղին, մեր այգիներին…Արինում ընդհանուր 65 տնտեսություն կա, մոտ 5-6 հա տնամերձ այգիներ, տարեկան 50-60 հա տարածքում հացահատիկ են ցանում, 19-20 հա հողեր են մշակում, հիմա էլ ուզում են այդ իրենց հումքի նստվածքը բերեն, լցնեն մեր այգիների մոտ», – ասում էին գյուղացիները:
 
Նրանք նշեցին, որ Ազատեկի հանքավայրում արդեն ամսից ավելի է` աշխատանքներ են տարվում:
 
Նշենք, որ, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում իրականացնում է պաշարների վերագնահատման աշխատանքներ` առանց ՀՀ բնապահպանության նախարարությանը որեւէ փաստաթուղթ ներկայացնելու, ինչը պահանջվում է օրենքով:
 
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն` հանքահարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման նախագիծը նախ պետք անցնի բնապահպանական փորձաքննություն, պետք է անցկացվեն հասարակական լսումներ: Եւ եթե ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն կտա նախագծին, նոր միայն «Վայք Գոլդ»-ն իրավունք կունենա այդ ֆաբրիկան կառուցել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին