▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստակամություն է հայտնել 10 %-ով աշխատավարձերը բարձրացնել

«Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 10 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Իհարկե, խնդիրը «Հարավկովկասյան երկաթուղու» և աշխատակիցների միջև է, բայց մենք չենք կարող նայել, թե ինչ է կատարվում, ու թե ինչքան կտևի այդ գործադուլը։ Բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այս խնդիրը պետք է կարգավորվի 2 կողմերի համաձայնությամբ։ Չի կարելի մեկ կողմի պահանջը մեր կողմից համարվի լուծվող խնդիր, իսկ մյուս կողմին ասենք, որ՝ դուք պարտավոր եք վճարել»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը և հավելեց, որ խնդիրը ուշադրության կենտրոնում է և պատրաստվում է վաղը հանդիպել գործադուլ անողների հետ։

Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները երեկվանից գործադուլ են հայտարարել և պահանջում են 30 տոկոսով աշխատավարձի բարձրացում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին