Կյանքից ահագին հետ էի մնացել. նկատում էի, որ ՖԲ-ում Զառա անունը շատ է շրջանառվում ու այդպես էլ չէի հասկացել, թե դա ում մասին է: Վերջապես հասկացա, որ խոսքը մի մանեքենուհու մասին է, որը ոչ այն է աշխատում է, ոչ այն է չի աշխատում Կառավարության մի ԾԻԳ-ում եւ դա կապ ունի վարչապետի պատրոնաժի ներքո լինելու հետ... Բայց ամենավատը աղջկա ու նրա հետ հարցազրույց արած լրատվամիջոցի վիճակն է, որոնք հայտնվել են քննադատությունների թիրախում: Եւ խնդիրն այն է, որ աղջիկը նախ լրատվամիջոցին հաստատել է, որ ինքը կառավարության աշխատակից է, ընդհուպ հավանություն տվել տպվելիք նյութին, ապա.... ինչ-ինչ հանգամանքների ճնշման ներքո հրաժարվել դրանից ու ստիպված փուռը տվել լրատվամիջոցին: Վերջինս էլ իր հեղինակությունը պաշտպանելու համար հրապարակել է մասնավոր երկխոսությունը մանեքենուհու հետ: Աղջկան պաշտպանողներ, իզուր եք հարձակվել լրատվամիջոցի վրա. հարձակվեք նրա վրա, ով աղջկան ստիպել է հրաժարվել իր շատ անկեղծ պատասխաններից՝ դեմ գնալով իր խոսքերին ու վատ դրության մեջ դնելով նաեւ լրատվամիջոցին: