1. Ի՞նչպես է ստացվում , որ ձեր իսկ խոսքերով ուղղաթիռը հայտնվել է այնպիսի դժվար իրավիճակում, որի արդյունքում խփվել է:
2. Ի՞նչու ուղղաթիռների վրա չկային պաշտպանական միջոցներ, եթե խոսքը սահմանի վրա իրականացվող զորավարժության մասին է:
3. Արդյո՞ք խփված հայկական ուղղաթիռը գտնվում էր հայկական տարածքում, թե՞ «միամիտ» հայտնվել էր չեզոք գոտում:
4. Ինչու՞ արդեն 6 օր է կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում խփված ուղղաթիռին մոտենալու` օդաչուների ճակատագրի հստակեցման համար:
5. Ինչու՞ են ՀՀ զինված ուժերը լռում և լուրջ հակահարվածներ չեն հասցնում թշնամուն: Այսպես շարունակելով` հեղինակազրկում եք Հայոց Ազգային Բանակին:
6. Ի՞նչ եք ընկել Կարմիր խաչի հետևից, լրիվ ե՞ք ցնդել:
7. Ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար:
Հարցեր ուղղված ՊՆ-ին, որին պատասխաններ ակնկալում են բոլորը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet