▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղը»․ Արա Զոհրաբյան

«Այսօր Հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղը. սա աբսուրդ է և կոչվում է իրավական բեսպրեդել»,- այսօր Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (նախկին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցն ընդդեմ Մայր Աթոռի գործի քննության ավարտից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ մանրամասնելով․ «Երբ Արման Սարոյանին զրկել են պաշտոնից, դրան հաջորդող օրը գրություն է ուղարկվել բանկերին, որ նրա լիազորությունները դադարեցվել են, նա չունի լիազորություն։ Դատարանի կողմից Սարոյանի հայցն ընդունվելուց հետո, նա գնացել, բողոքել է Հարկադիր կատարողին, որ չեն թույլատրում լիազորություններն իրականացնի, և Հարկադիր կատարողը, հանդես գալով իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոս, լիազորություն է տվել Արման Սարոյանին՝ կատարելու բանկային գործարք»։

***

Իշխանության երազանքն է կաթողիկոսի դեմ գործ հարուցելը, սակայն դա այդքան էլ հեշտ չէ, նման փորձերից է նաև Արման Սարոյանի հայցն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը:

Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնել այնպիսի իրավիճակի, որ Վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն ու տանեն առաջ: Մինչև հիմա չեն կարողացել գտնել մի այնպիսի իրավիճակ, որ կարողանան վարկաբեկել ու կալանավորել այնպես, որ հանրությունը խիստ չարձագանքի: Բազմաթիվ փորձեր են եղել, որոշների մասին չեմ կարող խոսել, բայց իրենք հաջողության չեն հասել:

Նա հավելեց, որ Արման Սարոյանը կարողացել է փոխանցումներ կատարել Հայ առաքելական եկեղեցուն պատկանող բանկային հաշիվներից, բայց  նման իրավունք չուներ, քանի որ ներկայում ո՛չ պաշտոն է զբաղեցնում, ո՛չ էլ հոգևորական է:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին