▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարվածելով դեմքին՝ հափշտակել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի

Հունիսի 11-ին, ժամը 05.50-ին, 1982 թ. ծնված Արթուր Ս.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Լոռու մարզի Լեջան գյուղի սկզբնամասում իրեն է մոտեցել 1978 թ. ծնված Սուրեն Ս.-ն և հարվածելով դեմքին՝ ձեռքից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի` պատճառելով 70.000 դրամի վնաս:
Ժամը 07.00-ին Սուրեն Ս.-ն իր տնից բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը վերցվել է:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկսնություն
 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին