Շտապողը տղա չի բերի: Այս ժողովրդական իմաստուն խոսքը այս օրերին շատ տեղին է, որ հիշեն մեր շատ հայրենակիցներ, որոնք արդարացի ցասումով են լցված, կապված մեր խոցված ուղղղաթիռի հետ:
Մեր տղերքի արյունը չեն մարսելու հաստատ.Սեյրան Օհանյանը և Մովսես Հակոբյանը, ի տարբերություն Զաքիր Հասանովի, կներեք զաքիր հասանովի, օդ չեն և ինչ ասել են արել են, երբ ասել են պատժելու ենք, պատժել են: Այս դեպքում էլ նրանք խոստացել են, որ Ադրբեջանը, կներեք ադրբեջանը, դաժան և ցավոտ պատիժ է ստանալու, չեմ կասկածում, որ մեր բանակը իրոք այդ պատժիչ սուրը իջեցնելու է նրանց պիղծ գլխին: Ժամանակի հարց է, դա կարվի այն ժամանակ, երբ սրանք արդեն չսպասեն և հանգիստ լինեն.վրեժը այն ուտեստն է,որ պետք է մատուցվի սառը վիճակում:
Եկեք չշտապենք և չմտածենք, որ պետք է պատիժը լիներ նույն օրը և արագ. սրանք գող կատվի պես հասկացել են, որ ղալաթ են արել և զգոն սպասում են մեր հարվածին, տազ են արել ու վախեցած սպասում են, սրանց մոտ ուղղաթիռը խոցելու օրվա էյֆորեան անցել է.անգամ Պուտինին են դիմել նամակով, որ հայերին համոզի հանդարտվեն.զգացել են գլխների գալիքը, իսկ անցյալի փորձը նրանց ապացուցում է, որ հաստատ ցավոտ են պատժվելու:
Հավատացեք սրանք լարված սպասում են, թե երբ և ինչ հարված են ստանալու, հոգեբանորեն տանջալից է, որ գիտես քեզ խփելու են, պետք է անգամ սպանեն ու չգիտես, երբ և որտեղից է դուրս գալու մարդասպանը,իսկ դա հյուծում է նյարդերը: Հավատացեք և սպասեք,պատժի մասին լուրը և թուրքերի ողբը դեռ կլսենք, ի տարբերություն դրանց,մեր բանակը անում է նոր է ասում, ոչ թե 20 տարի ամպագոռգոռ հայտարարություններ անում:
Հ.Գ.Պատկերացրեք` Խանասուրի արշավանքից առաջ մեր ֆիդայիները նախօրոք հայտարարեյին, որ այս օրը, այս եղանակով պետք է պատժեն Մազրիկ ցեղին: Խանասուրն էլ պլանավորվածշ, մշակված, սառնասրտորեն իրագործված պատժիչ գործողություն էր: