▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաշմանդամները մարդ չե՞ն

Մեր հասարակությունը չգիտես ինչի շատ վատ է վերաբերվում հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ, ի՞նչ է նրանք մարդ չեն: Նրանք մեղավոր են, որ հաշմանդամությամբ են ծնվել, նրանք մեղավոր են, որ հանգամանքների բերումով հիմա գամված են անվասայլակին: Նրանք մեղավոր են, որ իրենք սահմանը պահելիս ստացել են թշնամու կողմից փամփուշտ մեջքին և գամված են անվասայլակին: Պետք չէ նրանց անտեսել, եթե զգում եք, որ նա չի հասցնում փողոցը անցնել, կամ այդ մասում թեքահարթակներ չկան և չի կարողանում իջնել, կամ բարձրանալ անտարբեր մի անցեք`ՕԳՆԵՔ:

Իսկ հիմա հերթը հասավ գործատուներին: Գործատուներ ջան ինչո՞ւ չեք ընդունում գործի հաշմանդամներին, մի՞թե նրանք արժանի չեն աշխատելու: Մի՞թե նրանք այնքան վատ մարդիկ են, որ չպետք է աշխատեն,նրանք պետք է սոված մնան, նրանք պետք է ընտանիք չկազմեն,երեխաներ չունենան: Իսկ որ իմ ասածը ավելի լավ պատկերացնեք պատկերացրեք որ այդ նույն հաշմանդամի սայլակին դուք եք գամված և ձեզ հետ են այդպես վարվում:

Հ.Գ. Ինձ հետ պատահել է, ճիշտ է դա տևել է մոտ 1 օր, բայց լավ հասկանում եմ, թե ինչ են զգում հաշմանդամություն ունեցող ՄԱՐԴիկ:

Տիգրան Խաչիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին