▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդում եմ ներկայացնելու գլխ. դատախազին՝ քննության առնելու X դատավորին քր. պատասխանատվության ենթարկելու հարցը

Ինչ խոսք, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատական համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ հրապարակված զեկույցը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս:
Որպես իրավաբան, գտնում եմ, որ դրանք ավելի արժեքավոր կլինեին, եթե հիմնված լինեին կոնկրետ փաստերի հիման վրա, ինչը փաստաթուղթը կդարձներ անխոցելի:
Բայց ես հեռու եմ նաև այն մտքից, որ դատական համակարգում բացառապես հրեշտակներ են:
Այս ֆոնի վրա, երբ կողմերը սկսել են իսկական հրաձգություն, որպես փաստաբան՝ առաջիկա երկու օրերի ընթացքում հաղորդում եմ ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազին՝ քննության առնելու ՀՀ վարչական դատարանի X դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ կապված վերջինիս գործունեության հետ:
Չեմ բացառում, որ հաղորդումը կներկայացնեմ հրապարակային:

 

Նորայր Նորիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին