▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակս նվիրում եմ հայոց բանակին. արցախցի մարզիկը՝ աշխարհի չեմպիոն

Աշխարհի «Ultimax» ֆեդերացիայի նախաձեռնությամբ հունվարի 27-28-ը Վրաստանի Ռուսթավ քաղաքում կայացել է խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնություն, որին Արցախից մասնակցել է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկ Արմեն Հայրապետյանը և դարձել աշխարհի չեմպիոն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Հայրապետյանն ասել է, որ ինքն առաջին անգամ է մասնակցում MMA աշխարհի առաջնությանը:

Չեմպիոնի խոսքով՝ առաջնությանը մասնակցել են աշխարհի 22 երկիր ներկայացնող մարզիկներ:

«Առաջին ռաունդի 26 վարկյանին տեխնիկական նոկաուտի եմ ենթարկել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարզիկ Արսլանալի Կաջիմուրզաևին և հաղթանակ գրանցել՝ արժանանալով ոսկե գոտու, մեդալի և պատվոգրի: Ինձ՝ արցախցի մարզիկիս,պատիվ է մասնակցել նման առաջնության և դառնալ աշխարհի չեմպիոն,-նշել է Ա. Հայրապետյանը և ավելացրել,- հաղթանակս նվիրում եմ հայոց բանակին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին