▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ պաշտոնյանների մերժած ֆիլմը ընդգրկվել է Պուտինի կողմից ֆինանսավորվող փառատոնի կազմում

Գյումրեցի աղքատ երեխաների մասին պատմող "Գողացված մանկություն" ֆիլմը ներառվել է Ռուսական պետական ամենահեղինակավոր վավերագրական ժանրի "Ռոսսիա" կինոփառատոնում

"Գյումրեցի աղքատ երեխաների մասին պատմող "Գողացված մանկություն" ֆիլմը ներառվել է Ռուսական վավերագրական ժանրի կինոյի պետական ամենահեղինակավոր "Ռոսսիա" փառատոնի ծրագրում",- այս մասին այսօր Զվարթնոց օդակայանում ՌԴ մեկնելուց առաջ մեզ հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր Արմեն Գասպարյանը: Վերջինս նաև հավելեց, որ սա այն ֆիլմն է, որը տասնյոթ անգամ մերժվել է պետական աջակցությունից ՀՀ Մշակնախի կամ այլ պետական կառույցների կողմից:

"Մի քանի հարյուր ֆիլմերից ընտրվել է երեսունինը ֆիլմ: Հայաստանից միայն իմ ֆիլմն է ընտրվել: Ես մեր իշխանություններին` ներառյալ` Հրուշ հոպարը, Հասմիկ մորքուրն ու Գալուստ ձյաձյան, անվանում եմ Պուտինի վկաներ: Հասկանու՞մ եք՝ այն ֆիլմը, որը մերժվել է այստեղ Պուտինի վկաների կողմից տասնյոթ անգամ, նույն Պուտինի փողերով ֆինանսավորվող փառատոնի կազմում է ընտրվել: Հասկանում եք, թե սա ինչի մասին է խոսում", կես կատակ-կես լուրջ ամփոփեց Արմեն Գասպարյանը:


Արման Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին