▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի բարեգործները, չնչին բացառություններով, նման են կեղծ մարգարեների...

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, ով համարվում է աշխարհի ամենահամեստ նախագահը, պատմել է, որ կառավարելու տարիներին բարեգործության համար մոտ 550.000 դոլար է ծախսել: Մուխիկայի բարեգործությանն ոչ ոք չի կասկածում, որովհետև հասարակ ժողովուրդը տեսնում է նրա համեստ, ժուժկալ կյանքը: Հայաստանում բարոգործություն ասվածը նույնպես՝ հարաբերական է, որովհետև դրանով հինականում զբաղվում են մարդիկ, ովքեր թալանել են ժողովրդին ու հիմա բարեգործություն անում են՝ ոչ թե բառիս բուն իմաստով, այլ հասարակությանը լռեցնելու, քվե կորզելու կամ PR--ի նպատակով: Հայաստանի բարեգործները, չնչին բացառություններով, նման են կեղծ մարգարեների, որոնցից հեռու մնալ է պետք:

 

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին