▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի դեսպանատունը Մոսկվայում՝ անբանների հավաքատեղի

Ապրիլի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի Ռազմավարական Հետազոտությունների Ինստիտուտում(РИСИ) տեղի ունեցավ չորրորդ միջազգային գիտաժողովը` "Ռուսաստանի ռազմավարությունը Կովկասում` գլոբալ մարտահրավերների և վտանգների համատեքստում" թեմայով, որին մասնակցում էի նաև ես... Մտադրություն չունեմ մանրամասնելու գիտաժողովի ընթացքը, սակայն ինձ այս ամենում հետաքրքրում է ՌԴ-ում ՀՀ-ը դեսպանատան մասնակցության փաստը, իսկ ավելի ճիշտ` անգործությունը... Մասնակցելով այս գիտաժողովին ականատես եղա Ադրբեջանի դեսպանատան և ազերի մասնակիցների համախմբված աշխատանքին, որը նախանձելի էր... Զարմանալի և անտրամաբանական էր, որ մեր դիվանագետները և ԶԼՄ-ների սեփական թղթակիցները Մոսկվայում գրեթե անտեսել էին այս կարևոր միջոցառումը, որը շատ լավ հարթակ էր ապրիլյան կարճատև պատերազմից հետո հայաստանյան և արցախյան տեսակետը ներկայացնելու համար... Սակայն, ինչպես մեր ԱՆԲԱՆ ԱԳՆ-ն, այնպես էլ նրա ներկայացուցիչը Մոսկվայում գտան, որ "ով պետք է նա էլ գիտի, իսկ մյուսներևի իմացությունը մեզ համար կարևոր չէ"... Հենց այս հիմար կարգախոսի պատճառով Հայաստանը դարձավ "ագրեսոր և օկուպանտ"... 
Եթե Առաջին լիագումար նիստում, որին ելույթ ունեցան 12 պատվիրակներ Ադրբեջանը և ադրբեջանական տեսակտետները տարբեր հարցերում պաշտպանում էին չորսը մասնակիցներ փոխդեսպան Գուդսի Օսմանովի գլխավորությամբ, որոնք պահը բաց չթողեցին և սկսեցին ՀՀ-ին մեղադրել Ադրբեջանի բոլոր դժբախտությունների համար, ապա ՀՀ-ն ներկայացնող երկու զեկուցողներից մեկը` դեսպան Օլեգ Եսայանի ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Մարիա Բաբայանը ընդամենը ներկայացրեց մեր ԱԳՆ-ի տեսակետը ապրիլյան պատերազմի առնչությամբ, իսկ երկրորդ մասնակիցը ավելի "վեհ" գաղափարներով տոգորված ինչ-որ զեկույց ունեցավ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի առումով մի փոքր անդրադառնալով ապրիլյան դեպքերին... Իսկ երկրորդ լիագումար նիստի ժամանակ չորս զեկուցողներից մեկը ևս Ադրբեջանից էր... Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոք զեկույցով հանդես չեկավ... Սա խայտառակություն է... Հարց` ինչո՞վ է զբաղված մեր դեսպանատունը Մոսկվայում... Համոզված եմ, որ եթե մեր դեսպանը կամ փոխդեսպանը ակտիվ մասնակցություն ունենային, ապա մենք ավելի բարվոք պատկեր կունենայինք... Ադրբեջանն այս միջոցառմանը մասնակցում էր փոխդեսպանի մակարդակով, ով ըստ հավաստի տեղեկությունների դե ֆակտո Ադրբեջանի դեսպանն է ՌԴ-ում, իսկ մենք այնքան "ՀԶՈՐ" ենք, որ դեսպանի խորհրդականի մակարդակով էինք հանդես գալիս... Արդյունքն այն է ինչ ունենք... Բացակայում էին նաև ՌԴ-ում գործող մեր սփյուռքի կառույցների ներկայացուցիչները... Ադրբեջանի պատվիրակության մեջ էր մտնում "Ադրբեջանցիների Համառուսաստանյան կոնգրես"-ի ներկայացուցիչը ... Ու՞ր էր Արա Աբրահամյանի "Հայերի Համաշխարհային Կոնգրես"-ի ներկայացուցիչները... .Երևի՞ նրանք համաշխարհային հարցերով էին զբաղված... Հայաստանը և Արցախը նրանց համար շատ փոքր խնդիրներ են... 
Հատուկ ուզում են անդրադառնալ մեր ԶԼՄ-ների մոսկովյան թղթակիցների աշխատանքին, այսինքն դրա բացակայությանը... Եթե Ադրբեջանն այս գիտաժողովին ներկայացված էր ԵՐԵՔ հեռուստաընկերություններով, որոնց թղթակիցները նաև նյութերով են ապահովում մի քանի այլ ԶԼՄ-ների ևս, ապա հայկական կողմը ներկայացված էր "Գոլոս Արմենիի" թերթի թղթակցով, ով նշեց, որ վերջին շրջանում այս ինստիտուտում տեղի ունեցող միջոցառումներին ադրբեջանցիներն ի տարբերություն հայերի շատ ակտիվ մասնակցում են... 
Այս ամենի միակ մեղավորը Մոսկվայում մեր դեսպան Օլեգ Եսայանն է... Իսկ դեսպանատան խայտառակ աշխատանքի ամենավառ ապացույցը դեսպանատան կայքի "Լուրեր" բաժինն է... Այս բաժնի ռուսական էջում այս չորս ամիսների ընթացքում երեք լուր է զետեղված, իսկ հայկական մասում` ՈՉ մի... 
Հ.Գ.Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցների հետ զրույցներից պարզեցի, որ գրեթե բոլորը դժգոհ են ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատան աշխատանքից... Դեսպանատնից խոսելիս հիմնականում մեկ կարծիք ես իմանում` խոպան են եկել այստեղ, իրենց բիզնեսներով են զբաղված... 
Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ վատ վիճակում է գտնվելու, քանի դեռ մեր իշխանությունները չեն հասկացել, որ գոնե դիվանագիտական ոլորտում չպետք է գործի "ծանոթ-ընկեր-բարեկամ" ֆորմուլան... Չի կարելի Վրաստանում ունենալ Յուրի Վարդանյանի, իսկ Մոսկվայում Օլեգ Եսայանի նման "դեսպաններ"... Հենց նրանց և նրնաց նմանների պատճառով է, որ մենք ձախողումներ ենք ունենում դիվանագիտական դաշտում...

Գագիկ  Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին