▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները գնացել ու միմյանց են մեղադրել

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել ս.թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

«Կանխատեսումները, որ սա հերթական հետախուզական հանդիպումն է, ինչ-որ չափով հաստատվեցին: Ըստ էության որևէ լուրջ առաջընթաց չգրանցվեց: Երկու կողմերն էլ արդեն որերոդ անգամ է՝ պարզապես չեն ցանկանում մերժել Մինսկի խմբի համանախագահների առաջարկը: Արտաքին գործերի նախարարներն ընդամենը հաստատում են, թե նախորդ անգամ ի՞նչ է ասել իր երկրի նախագահը, ինչպես նաև գնում, մեկը մեկին մեղադրում են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին