Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չկա
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չկա:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Արտգործնախարարներն աշխատում են այդ առաջարկի ուղղությամբ, վերջնական որոշում դեռևս չկա», - ասաց Քոչարյանը: