▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ազատ կարող է դուրս գալ միության կազմից, սակայն... Իվան Վոլինկին

 

Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա, նշել է.

«Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: Ինչ-որ մեկի դեմ բարեկամությունը բարեկամություն չէ»,- ասել է Իվան Վոլինկինը՝ ավելացնելով.

«Հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի որոշումն է. Հայաստանն է որոշում՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ, և Ռուսաստանում ոչ ոք դա չի քննադատում»:

Իսկ Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը՝ Եվրասիական տնտեսական միությանը, դեսպանն ասել է, որ Հայաստանն ազատ կարող է դուրս գալ միության կազմից, բայց միևնույն ժամանակ ինքը կարծում է, որ երկրի բնակչության մեծամասնությունը համաձայն չի լինի, քանի որ տեսնում է Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու ակնհայտ առավելությունները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին