▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմը Ադրբեջանի հետ արդեն պետք է սպառնալիքով խոսի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Կարծում եմ, որ Հայկական կողմը Ադրբեջանի հետ արդեն պետք է սպառնալիքով խոսի, Ավելի կոնկրետ՝Արցախը:
Եթե բարձր մակարդակով հայտարարեն, որ հաջորդ դիվերսիայի դեպքում պարզապես ամեն մի դիվերսիային մի մեծ հարված կհետևի ապա, նրանք կզսպվեն: 
Կարճ հստակ ու հասկանալի: 
1. Հայաստանին դիմել պաշտոնապես և խնդրել , որ որպես անվտանգության երաշխավոր օգնի և անի ամեն ինչ...
2. ԵԱՀԿ-ին դիմել, որ եթե նոր դիվերիա ձեռնարկի , ապա ողջ պատասխանատվությունը ադրբեջանի վրա է...
3. Միջազգային բոլոր կառույցներին , ՄԱԿ, Եվրոխորհուրդ, ԵԱՏՄ դիմել, որպեսզի զսպեն Ադրբեջանին , հակառկ դեպքում կընկալվի որպես անհոգություն և Արցախն ստիպված կկիրառի ողջ ներուժով ռազմական օպերացիա, որը պարզապես ջախջախիչ կլինի Ադրբեջանի համար , ինչպես նաև ամեն մի երկրի շահերը որոնք կապ ունեն Ադրբեջանի հետ:
Հակառակ դեպքում Ադրբեջանը կայծակնային , հարձակումներով, մասնակի դիվերսիաներով ու նմաօրինակ օպերացիաներով ամեն անգամ կշարժվի առաջ ու ոչ մեկը չի խոսի և ոչինչ չի ասի: 
Կարծում եմ պարզապես ժամանակն է որ մենք սպառնանք հակառակորդին:

Հովհաննես Յորդանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին