Ադրբեջանական ռազմատենչ հոխորտանքները Հայաստանի դեմ ևս մեկ անգամ ապացուցում են նրանց անհեռատես և չկայացած ազգ լինելու մասին:
Շատ լավ գիտակցելով, որ իր խառնածին ու չափից դուրս անմարտունակ բանակը ոչինչ չի կարող անել աշխարհի ուժեղագույն բանակներից մեկի՝ Հայկական ԶՈՒ ի դեմ. 20 տարի անընդմեջ ադրբեջանական Գերագույն հրամանատարները խոսում եմ Հայաստանին կործանիչ հարված հասցնելու և տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին, բայց ի հեճուկս այդ հայտարարությունների, գիշերային անհաջող, ավազակաբարո հարձակումներից ու անհամար դիակներ ձեռք բերելուց բացի ոչինչ անել չեն կարողանում:Այսինքն՝ 20 տարի շարունակ ադրբեջանի կառավարությունը խոսել է ուղղակի խոսելու և սեփական ժողովրդին խափելու համար:
Սույն թվականի հուլիս- օգոստոս ամիսներին ադրբեջանի կողմից ձեռնարկված դիվերսիոն խայտառակ հարձակումները վերը նշվածի վառ ապացույցն էին:
Անտեսելով այն ճնշող փաստը, որ ադրբեջանական գերսպառազինված, հատուկ ջոկատայիններից կազմված վաշտը, անկարող է Հայկական 7 հոգուց կազմաված 18 ից 20 տարեկան պատանիների խմբի դեմ,ադրբեջանը, որոշեց դիմել իր համար ճակատագրական քայլի, խոցել Հայկական զինուժին պատկանող, ուսումնական զորավարժություններ կատարող , անզեն, ռազմական գործողություններ կատարելու ոչ մի նկրտում չունեցող ուղղաթիռը, և իրեն դնել մահացու վտանգի տակ:
Ադրբեջանի համար հիմա իր մշտական զբաղմունքից՝ հոխորտալուց բացի, շատ կարևոր է զերծ մնալ նորանոր սադրանքներից, սպասվող
պատժի չափը մեղմելու համար:
Հայկական Զինուժն անկասկած կհարվածի ադրբեջանի համար կենասկան նշանակություն ունեցող կետերից մեկին:
Գևորգ Գարդմանցի Գյուլումյան
Հայկական Զինուժն անկասկած կհարվածի ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող կետերից մեկին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet