▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է 38-ամյա կնոջ դի. քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր

2015թ օգոստոսի 14-ին` ժամը 16.35-ին, ահազանգ է ստացվել, որ Կապանից հարավ գտնվող Դավիթ-Բեկ բերդի մոտ հայտնաբերվել է կնոջ այրված դիակ:

 

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Կատարվել է դեպքի  վայրի, դիակի  զննություն։ Պարզվել է դիակի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակչուհի է, ծնված՝ 1977թ-ին։ Քննությամբ պարզվել է, որ  վերջինս հաշվառված է եղել «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում:

 

Կնոջ դիակը հայտնաբերվել է Դավիթ-Բեկ բերդից 61 մետր հեռավորության վրա` սարալանջին՝ այրվածքներով, գլխի շրջանում` վնասվածք: Նշված սարալանջի խոտածածկն նույնպես  ամբողջությամբ այրված է եղել:

 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում պարզելու մահվան պատճառն ու հանգամանքները։

 

ՀՀ քննչական կոմիտե

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին