▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է 55-ամյա տղամարդը, որը կասկածվում է 8-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Ոստիկանության  Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ ոստիկանության Մասիսի բաժին դիմած Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի ահազանգի փաստով:

http://asekose.am/upload/news/admin/2012/09/504ddcc15cecc_medium.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը  31-ամյա բնակչուհին հայտնել է, որ  հարևանն այս տարվա ամռանն իր 8 տարեկան աղջկան կանչել է իր տուն, կատարել  սեռական բնույթի ոտնձգություններ, ինչից հետո երեխան այս պահին գտնվում է  ծանր հոգեբանական վիճակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ Արարատի մարզի  8-ամյա աղջնակն իր մայրիկին պատմել է, որ ամռան ամիսներին իրենց հարևանը իրեն տարել է իրենց տուն, որտեղ մերկացրել է ու ցուցադրել  սեռական օրգանը և առաջարկել կպնել դրան, որը կատարվել է մի քանի անգամ: Արարատի մարզի ոստիկանները կասկածյալ 55-ամյա տղամարդուն հայտնաբերել են Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է իր արարքը, որից հետո ձերբակալվել է:  

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին