ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։
Մարտի 22-ին՝ ժամը 16.20-ին, շտապ օգնության թիվ 6 ենթակայանից հաղորդում է ստացվել, որ թիվ 61 խումբը «էլեկտրահարված» կանչով մեկնել է ՍՊ ընկերություն, որտեղ հայտնաբերվել է փականագործ, 1952 թ. ծնված Գրիգոր Սևոյանի դիակը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին։
Դիակի արտաքին զննությամբ ձեռքերի ափերի մեջ հայտնաբերվել են վնասվածքներ:
Նախնական տվյալներով՝ Գ.Սևոյանը 2016թ. մարտի 22-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, ՍՊԸ-ի ձուլման արտադրամասի հոսանքամատակարարման կետում էլեկտրահարվել է և մահացել:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հայտնաբերվել է էլեկտրահարված տղամարդու դի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet