▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է վայրը, որտեղից տարածվել է Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը. ՔԿ նախագահ

«Միշտ բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն՝ անկախ այն հանգամանքից՝ որևէ մեկը պաշտոնավարում է, թե՝ ոչ»,- այս մասին  այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՔԿ պետ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Վանեցյան-Խաչատրյան հայտնի հեռախոսազրույցի գործին: 

Գրիգորյանը նշել է, որ նախաքննության շահերից ելնելով գործից չի կարող խոսել՝ հիշեցնելով նախկինում իր արած հայտարարությունը, որ հայտնի է այն վայրը, որտեղից ատարածվել է ձայնագրությունը:

«Կան մի շարք բացահայտված հանգամանքներ, սակայն նախաքննության շահերից ելնելով այս փուլում չենք բարձրաձայնի»,- ասել է ՔԿ ղեկավարն՝ նշելով, որ նախաքննությունն իր բնականոն հունով ընթանում է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին