Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«ՀԷՑ-ի գործը, որպես էդպիսին, դասագրքային գործ է դառնում, այսինքն՝ ինչպիսին չպետք է լինի կառավարությունը, դատարանը»,- դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։ «ՀԷՑ-ի պետականացում, որպես էդպիսին, գոյություն չունի․ կա խլելու փորձ՝ փոքրիկ խմբակի ընտրողներին ցույց տալու, որ հարուստ մարդուց իբրև թե վերցնում ենք ինչ-որ բան»,- հավելել է նա։ *** Այստեղ միայն ՀԷՑ-ի խնդիրը չէ․ «Տաշիր կապիտալի» հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի, ՀԷՑ-ի լիցենզիան վերականգնելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ «Եթե հիշում եք, Սամվել Կարապետյանն ասել է՝ թքած ունեմ ՀԷՑ-ի վրա որպես գույք, այստեղ ո՛չ անձի խնդիր է, ո՛չ էլ ֆինանսական խնդիր է։ Եթե Սամվել Կարապետյանը 1 սմ հետքայլ կատարեր, ՀԷՑ-ը փաթեթավորված հանձնելու էին հետ, մի քանի անգամ էլ ներողություն խնդրեին։ Ըստ Ղազինյանի՝ ՀԷՑ-ը խլելու այս փորձն ունենալով՝ հնարավոր չէ, որ խոշոր ներդրող գա ու ներդրում կատարի այս երկրում, փոխարենը թշնամի երկու պետությունների կողմից ներդումները նա հավանական է համարում․ «Մեր թշնամական պետությունները կերազեն այստեղ ունենալ իշխանություն և ներդումներ կատարել նրանց միջոցով․ ինչի՞ փող ծախսել զենքի, զինամթերքի, պատերազմի վրա, եթե ֆինանսական ներդրումներով կգրավեն, և կվերջանա ամեն ինչ»,- ասաց նա։ Դատական նիստին հետևեք ուղիղ եթերով՝ ստորև․ |


