Նոյեմբերի 24 -ին, 12:00-ին «Մոսկվա » կինոթատրոնում՝ «Իմ Աստծուն փնտրելիս» հեղինակային, վավերագրական լայնամետրաժ ֆիլմի պրեմիերային ընդառաջ, տեղի կունենա մամլո ասուլիս:
Ֆիլմի պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին 18:00 -ին «Մոսկվա » կինոթատրոնի կապույտ դահլիճում:
Ֆիլմի հեղինակ ռեժիսոր Լուսինե Գևորգյանը, կներկայացնի ֆիլմի առանձնահատկություններն ու այն ճանապարհը՝որով նա անցել է՝ իր Աստծուն փնտրելիս: Հեղինակն այցելելով Հայաստանի բազմաթիվ սրբավայրեր՝ արժանացել է Սուրբ Երկրի ուխտավոր լինելու կոչմանը։
Ֆիլմը նկարահանված է ճամփորդական նոթերի ոճով:
Նկարահանումները կատարվել են Երուսաղեմում, Բեթղեհեմում և Հայաստանի տարբեր սրբավայրերում :
Հեղինակի մենախոսությունը ներկայացնում է միայնակ, քաղաքակիրթ մարդու հոգու արձագանքը, ով կորցրել է կապը բնության ու բնական տարերքների հետ ու հիմա, Աստծո միջոցով փորձում է վերականգնել իր Կյանքի իմաստը: Ֆիլմի ընթացքում հետաքրքիր կերպով ուրվագծվում է նաև հայկական պատմական դիմագիծը Ավետյաց երկրում: