▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ից 5 տարի առաջ եմ դուրս եկել. Վարդան Ղուկասյանը Ծառուկյան դաշինքով է ընտրության գնում

 


Armtimes.com-ը
գրում է. Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է վճռականորեն, «Ծառուկյան դաշինքով»:

Կայքի հետ զրույցում Ղուկասյանը չի ցանկացել մանրամասնել, թե ինչպե՞ս է որոշել մտնել «Ծառուկյան դաշինք»:

«Դա ինչ կարևոր է, թե ո՞վ առաջարկեց: Կարևորն այն է, որ ԲՀԿ-ով եմ գնալու: Մնացածը քեզ պե՞տք է` ո՞վ խոսեց, ի՞նչ խոսեց, դուռը ո՞վ բացեց, ո՞վ մտավ, որ կոշիկը հագա գնացի»,- ասել է Ղուկասյանը:

Այն հարցին, թե նա իշխող Հանրապետական կուսակցության անդամ չէ՞, կամ առաջիկայում պատրաստվո՞ւմ է կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնել, նախկին քաղաքապետը նշել է.

«Հավանական է, որ ես հանրապետական կուսակցությունից հինգ տարի առաջ եմ դուս եկել»,- հակիրճ պատասխանել է Ղուկասյանը:

Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը կայքին ասել է, թե տեղեկություններ չունի, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս է եկել:

 


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին